Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Անզիջում «ճակատամարտեր»՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու առնչությամբ

Անզիջում «ճակատամարտեր»՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու առնչությամբ
22.08.2026 | 19:37


Մտորումներ խորհրդարանական ելույթներից ստացած տպավորություններից

Նոր ձևավորված ՀՀ Ազգային ժողովում, լրատվամիջոցներում, քաղաքագիտական-փորձագիտական հանրության շրջանում շատ համառ և անզիջում «ճակատամարտեր» են: Բախումների մեջ ուրույն տեղ է զբաղեցնում Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու հիմնահարցը:

Իհարկե, մեկնարկի սկզբնապատճառը Կրեմլի պահանջն է՝ հանրաքվեով կողմնորոշվելու մասին: Որն է անընդունելին և վնասաբերը այս «գաղափարաքաղաքական» ճակատամարտում: Աբսուրդի ժանրից է, որ քաղաքական ուժերը և նրանց հետևորդները պայքարում են միմյանց դեմ ՝ հանուն ոչնչի: Մի քսան տարի է, որ ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: Ո՞րն է դա: Միությունը ապագա հինգ-տասը տարվա ընթացքում ընդլայնվելու է միայն Արևմտյան Բալկաններում և փորձելու է ընդգրկել հետհարավսլավյան տարածքի վեց պետությունների, հավանաբար, նաև Ալբանիային: Այսպիսով, Արևմտյան Բալկանների 6 երկրներից ոչ մեկը դեռ ԵՄ անդամ չէ՝ Ալբանիա, Սերբիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո։ Իսկ նախկին Հարավսլավիայի երկրներից ԵՄ անդամ են միայն Սլովենիան և Խորվաթիան։ Այս ընդլայնումն էլ դեռ լուրջ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, սրանից ավելի դեռ մի հիսուն տարի ոչ մի ընդլայնում իրատեսական չէ: Այդ մասին կա հստակ քաղաքական միասնական դիրքորոշում: Այդ դեպքում ու՞մ և ինչի՞ համար է այս ամենը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ